| Intro | Soviet composer (1939-1985) |
| Was |
Musician Composer Pianist |
| From | Russia |
| Type | Music |
| Gender | male |
| Birth | 18 August 1939, Baku |
| Death |
6 July 1985, Moscow (aged 45 years) |
Վալերի Զուբկով (ռուս.՝ Вале́рий Алекса́ндрович Зубко́в, օգոստոսի 18, 1939(1939-08-18), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ – հուլիսի 6, 1985(1985-07-06), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս կոմպոզիտոր, էստրադային դաշնակահար: Չուվաշիայի մշակույթի վաստակավոր գործիչ: «Գնչուն», «Հայրեր և որդիներ», «Ներխուժում», «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆիննի արկածները» ֆիլմերի երաժշտության և մի շարք հայտնի երգերի հեղինակն է:
Կենսագրություն
Ավարտել է Մինսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի դասարանը: Տեղափոխվելով Մոսկվա` սկսել է որպես դաշնակահար աշխատել Ռուժենա Սիկորայի նվագախմբում (նվագել սովորել է ինքնուրույն), ում համար նա գրել է իր առաջին` «Առաջին ձյան հետ» երգը (բառերի հեղինակն Աշոտ Գառնակերյանն է, երգն առաջին անգամ սկավառակով թողարկվել է 1963 թվականին): Ավելի ուշ նրա մյուս երգերը կատարել են Իոսիֆ Կոբզոնը, Լև Բարաշկովը, Հելենա Վելիկանովան, Վիկտոր Բեսեդինը, Կոլա Բելդին, Նանի Բրեգվաձեն, Աննա Գերմանը, Օլգա Պիրագսը, Ստաս Նամինի խումբը և այլն: Վալերի Զուբկովը երկար տարիներ աշխատել է Կրկեսի և էստրադային արվեստի պետական ուսումնարանում և Էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական արվեստանոցում: Մայա Բուլգակովայի հանձնարարականով հրավել է ստացել երաժշտություն գրելու Ալեքսանդր Բլանկի «Գնչուն» ֆիլմի համար, որը նրա համար դեբյուտային էր կինոյում:
Մահացել է անոթային հիվանդությունից: Թաղված է Մոսկվայի Կունցևո գերեզմանատանը: Որպես տապանագիր՝ ընտրվել են տողեր «Երկար ճանապարհ» երգից, որը նա, ի թիվս մի քանի այլ երգերի, ինքն է կատարել:
Ֆիլմագրություն
Կոմպոզիտոր
- 1979 – «Գնչուն»
- 1980 – «Ներխուժում»
- 1980 – «Երկրորդ ծնունդ»
- 1981 – «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆիննի արկածները»
- 1982 – «Ճակատամարտ խաչմերուկում»
- 1983 – «Հայրեր և որդիներ»
- 1983 – «Ռազմական ժամանակների օրենքով»
- 1983 – «Հարազատ տան ջերմությունը»
- 1984 – «Ճանապարհ դեպի ինքն իրեն»
- 1984 – «Քանի դեռ ձյուն չի եկել…»
- 1985 – «Մեծ արկած»
- 1985 – «Բուդուլայի վերադարձը»
- 1985 – «Մայրի՛կ, ես ողջ եմ»
Հնչյունավորում
1985 – «Մեծ արկած»
Ընտանիք
Որդին` Իգոր Զուբկովը (ծնվ. 1963 թվականին), կոմպոզիտոր է:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- http://www.imdb.com/name/nm0958285/
- http://www.videoguide.ru/card_person.asp?idPerson=27963
|
Թեմատիկ կայքեր |
Internet Movie Database
|
|---|---|
|
Թեմատիկ կայքեր |
Internet Movie Database
|