| Intro | Armenian pianist |
| Was |
Musician Pianist |
| From |
Russia Russia |
| Type | Music |
| Gender | female |
| Birth | 25 May 1882, Gyumri, Shirak Region, Armenia |
| Death |
31 July 1947, Tbilisi, Georgia (aged 65 years) |
Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան Մարիամ Թադեոսի (Տիգրանովա-Տեր-Մարտիրոսյան Մարիա Ֆադեևնա, մայիսի 25, 1882 թվական, Ալեքսանդրապոլ- հուլիսի 31, 1947 թվական, Թբիլիսի), հայ դաշնակահարուհի։
Կենսագրություն
1911 թվականին ավարտել է Ռապգոֆի բարձրագույն երաժշտական կուրսերը Պետերբուրգում (Ե․ Պ․ Ռապգոֆի դասարան)։ Անդրկովկասի քաղաքներում (այդ թվում՝ Երևանում) և Լենինգրադում հանդես է եկել որպես մենակատարուհի, իսկ երգիչներ Վ․ Տեր-Առաքելյանի, Բ․ Զալիպսկու, Հ․ Դանիելյանի, Վ. Արծրունու, ջութակահար Հ․ Նալբանդյանի հետ՝ անսամբլներում։ Եղել է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Նիկողայոս Տիգրանյանի (իր եղբոր), Ս․ Բարխուդարյանի, Ս․ Տեր-Ղևոնդյանի և ուրիշ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն ու պրոպագանդողը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 703)։ |