G. M. Frank’s biography, net worth, fact, career, awards and life story

Intro Russisch natuurkundige (1904-1976)
A.K.A. Gleb Mikhaĭlovich
Was Scientist 
Physicist 
From Russia 
Type Science 
Gender male
Birth 11 May 1904, Nizhny Novgorod, Russia
Death 10 October 1976, Moscow, Russia
(aged 72 years)
Star sign Taurus
Politics Communist Party of the Soviet Union

Գլեբ Ֆրանկ (ռուս.՝ Глеб Михайлович Франк; մայիսի 24, 1904, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն – հոկտեմբերի 10, 1976, Մոսկվա, ԽՍՀՄ) խորհրդային կենսաֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966-ից), ԲԳԱ թղթակից անդամ (1945)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Մաթեմատիկոս Միխայիլ Ֆրանկի որդին, ֆիզիկս Իլյա Ֆրանկի եղբայրը, ավարտել է Ղրիմի համալսարանը (1925)։

Գլեբ Ֆրանկի գործուն մասնակցությամբ են ստեղծվել ՍՍՀՄ ԲԳԱ կենսաֆիզիկայի (1948) և ՍՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի ինստիտուտները (1952), որոնց տնօրենն է եղել համապատասխանաբար 1948–51-ին և 1957-ից։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ուլտրամանուշակագույն ճառագայթման կենսաբանական ազդեցությանը, մկանային կծկման և նյարդային դրդման կենսաֆիզիկային։

Մասնակցել է սովետական առաջին էլեկտրոնային մանրադիտակի ստեղծմանը։ Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել կենսաբանական ֆիզիկայի ոլորտում վերաբերող համալիր հետազոտությունների կոորդինացիոն կենտրոնը: Եղել է ՅՈԻՆԵՍԿՕ-ին կից կենդանի բջջի ուսումնասիրման միջազգային կազմակերպության փոխպրեզիդենտ (1961 թվականից)։ Կենսաֆիզիկոսների միջազգային կազմակերպության խորհրդի ա՚նդամ (1961 թվականից), Աստղագնացության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, մի շարք երկրների ԳԱ պատվավոր անդամ։

Ստացել է ՍՍՀՄ պետական մրցանակ (1949, 1951, 1978, ետմահու)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշաններով։

Մահացել է Մոսկվայում 1976 թվականին, թաղված է Պուշչինոյում, ՌԴ ԳԱ թեորետիկ և փորձարարական կենսաֆիզիկայի համալսարանի մուտքից ոչ հեռու:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Иваницкий Г. Р. Время расставляет акценты… К 100-летию со дня рождения академика Г. М. Франка // Вестник Российской академии наук, 2004, № 4, էջ 342

  Չափորոշչային վերահսկողություն

  Չափորոշչային վերահսկողություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 697)։
You May Also Like